Ուկրաինական «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը հարցում էր անցկացնում՝ պարզելու համար, թե ոˊր երեք ֆուտբոլիստներն են ամենալավը հանդես եկել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երեք տուրի արդյունքում: Քվեարկությանը մասնակցել են 1126 երկրպագու:
Քվեարկության արդյունքներով՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երեք տուրից հետո թիմի լավագույն խաղացողը Հայաստանի ազգային հավաքականի ու դոնեցկյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է, որն ստացել է ձայների մեծամասնությունը:
Արդյունքներ.
Հենրիխ Մխիթարյան – 645 (57,54%)
Ալեքս Տեյշերա – 137 (12,17%)
Անդրեյ Պյատով – 132 (11,78)








































