Եթե Ուկրաինայի ճգնաժամը սրվի և սպառնալիք ստեղծի նախատեսված ընտրությունների կայանալուն, ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ուրիշ ոչինչ չի մնա, քան Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 2-ին՝ Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո, գրում է ITAR-TASS-ը:
«Հաջորդ քայլն առավել լայն, ըստ բնագավառների պատժամիջոցների ռեժիմն է»,- ասել է նա:
«Մենք հույս ունենք, որ ստիպված չենք լինի դա անել»,- ընդգծել է Օբաման:








































