Օդեսայում հրդեհի հետևանքով 38 մարդ է զոհվել: Քաղաքի հիվանդանոցներ են դիմել 40 տուժածներ, վիրավորվել է ոստիկանության 10 աշխատակից: Այս մասին գրում է Cenzor.net-ը`վկայակոչելով ՆԳՆ-ին:
Ներկայումս հրդեհը չեզոքացված է: Նշենք, որ 38 զոհերից 8-ը հրդեհի ժամանակ թռել են պատուհաններից, 30-ը խեղդվել են գազից:









































