Սիրիայի իշխանությունները և գրոհայինները Հոմս քաղաքում զինադադարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերել: Այս մասին գրում է Franc Press գործակալությունը` հղում անելով Սիրիայում մարդու իրավունքների մոնիթորինգի կենտրոնին:
Իրավապաշտպանների խոսքերով` համաձայնությունն արդեն ուժի մեջ է մտել Հին Հոմսում և քաղաքի տարբեր շրջաններում, որոնք գրոհայինների վերահսկողության ներքո են: «Պայմանավորվածությունը ներառում է զինադադար և գրոհայինների նահանջ Հին քաղաքից, որը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության ներքո: Ծայրահեղականները պետք է նահանջեն դեպի Հոմս գավառի հյուսիս: Այդ համաձայնության հետևանքով բանակը ամբողջական վերահսկողություն կսահմանի այդ շրջանների վրա»,- ասել են իրավապաշտպանները:












































