Նյու Յորքի իրավապահ մարմինների աշխատակիցները սկսել են ավելի հաճախ պարեկել քաղաքի փողոցներում՝ կապված փոթորկի հարվածից հետո հանցավորության աճի հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Այսպիսով՝ Քոնի Այլենդում տեղակայվել են շուրջ 100 ոստիկաններ՝ ավազակների կողմից ավերված խանութների և բանկային ստորաբաժանման պահպանման համար: Մանհեթենի Չելսի շրջանի մի քանի տների բնակիչներ մասնավոր թիկնապահներ են վարձել:
Քաղաքացիները լուրջ մտահոգություններ ունեն, որ փոթորկի հարվածից և էլեկտրամատակարարման անջատումներից հետո Նյու Յորքի քրեածին վիճակը կարող է վատթարանալ:










































