Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն երկրի բնակիչներին կոչ է արել խուսափել Ուկրաինա այցելելուց, հայտնում է Trend-ը:
«Վրաստանը, ինչպեսև ամբողջ աշխարհը, տագնապով հետևում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Մենք առանձնապես անհանգստացած ենք, որ մարդիկ են զոհվում: Ուստի ևս մեկ անգամ բոլորին, ովքեր ներքաշված են այդ արյունահեղության մեջ, կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողություններն ու հակամարտությունը լուծել բանակցային սեղանի շուրջ»,- ասել է Փանջիկիձեն:
Նրա խոսքով՝ այսօր Վրաստանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում Վրաստանի քաղաքացիներին զգուշության կոչ է արել:
«Մեր քաղաքացիներին կոչ ենք անում չմեկնել հակամարտության շրջաններ: Իսկ եթե նրանք արդեն այնտեղ են, կոչ ենք անում ուշադիր լինել և օգնության խնդրանքով դիմել Վրաստանի դեսպանատուն և հյուպատոսություններ Դոնեցոկում ու Օդեսայում: Նրանք աշխատում են արտակարգ ռեժիմով»,- նշել է նախարարը:








































