Թուրքական «Ֆեներբահչե»-ի մարզչական շտաբը մտադիր է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ համալրել թիմի կազմը:
Eurosport.com-ի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը հետաքրքրվում է Մոսկվայի «Սպարտակ»-ի 2 ֆուտբոլիստների ծառայություններով: Թիրախում են հայտնվել պաշտպան Սերդար Տասկին ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը:
Եթե մոսկովյան ակումբը համաձայնվի բաց թողնել ֆուտբոլիստներին, ապա նրանց տրանսֆերների դիմաց կստանա 18 մլն եվրո:
Նշվում է, որ հաջորդ շաբաթ «Ֆեներբահչե»-ի ներկայացուցիչները Ստամբուլից կմեկնեն Մոսկվա և բանակցություններ կսկսեն:


































