Թուրքական Ankara լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախկին արտգործնախարար և Թուրքիայում Իրանի նախկին դեսպան Մանուչեհր Մոթաքին Սիրիայում ընթացող բռնությունների պատասխանատվությունը դրել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի վրա:
Մոթաքին այդ երկրները որակել է որպես «արտաքին միջամտության եռանկյուն»՝ ընդգծելով, որ Սիրիայում ճգնաժամային վիճակի սկսվելուց ի վեր այդ երկրները միջամտում են Սիրիայի գործերին: Մոթաքիի խոսքերով՝ այդ երկրներում գոյություն չունեն ժողովրդավարական կառույցներ, ինչի համար էլ մարդկանց գլխում ոչ մի կերպ չի տեղավորվում, թե ինչպես նրանք կարող են պաշտպանել Սիրիայի ժողովրդի իրավունքները:
Ըստ Մոթաքիի՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը տարածաշրջանում առաջ են տանում ԱՄՆ-ի քաղաքականությունը:










































