Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 տիպի 4 կործանիչներ հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայի սահմանի երկայնքով՝ չխախտելով հարևան երկրի օդային սահմանը: Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ տեղական ժամանակով ժամը 13.00-ին:
Կործանիչները թռել են Դիարբեքիրի իրենց բազայից և երկու ժամանոց հետախուզական թռիչքներ են իրականացրել Սիրիայի սահմանի երկայնքով, որից հետո վերադարձել են իրենց բազա: Որպես դրա նպատակ է նշվում սիրիական զարգացումներին ավելի մոտիկից հետևելը:
Թուրքական թերթն ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, որ այդ ժամանակ քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ) բողոքի խոշոր ակցիա էր կազմակերպել Դիարբեքիրում, ինչի հետևանքով գրանցվել էին բախումներ, և ձերբակալվել էր 56 մարդ:









































