Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, ով Իտալիա է տեղափոխվել 2012թ.՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ից, խոստովանել է, որ անգլիական ակումբն անհարգալից է վարվել իր հետ:
21-ամյա ֆրանսիացին ինքնակամ հեռացել է «կարմիր սատանաներ»-ի կազմից:
« «Յունայթեդ»-ում անհարգալից վերաբերմունքի արժանացա: Հնարավոր է՝ նրանք չէին գիտակցում, որ սխալվում են: Այո, «Յունայթեդ»-ը մեծ ակումբ է, բայց ֆուտբոլիստը պետք է իր մասին մտածի: Նա պետք է դուրս գա խաղադաշտ ու ֆուտբոլ խաղա:
Ալեքս Ֆերգյուսոնն ասում էր, որ ինձ համար ժամանակ կգտնի, բայց ես այդպես էլ չէի խաղում կանոնավոր կերպով:
Երբ սկսեցի բանակցություններ վարել «Յուվենթուս»-ի հետ, 1 շաբաթ միայնակ էի մարզվել: Ինձ խաղադաշտի փոխարեն մարզասրահ էին ուղարկել, չնայած՝ ասում էի, որ ֆուտբոլիստ եմ, որ թե ծանրորդ»:








































