Անգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, հանրահայտ Դևիդ Բեքհեմն այսօր տոնում է ծննդյան 39-րդ տարեդարձը:
Ակումբային կարիերայի ընթացքում անցկացրած 540 խաղերում կիսապաշտպանը խփել է 97 գոլ: Նա իր լավագույն տարիներն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում ու Մադրիդի «Ռեալ»-ում:
Անգլիայի հավաքականում անցկացրած 115 խաղերում Բեքհեմը խփած գնդակով աչքի է ընկել 17 անգամ:
Դևիդը 6 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 2 անգամ՝ Անգլիայի գավաթակիր, Չեմպիոնների Լիգայի գավաթակիր, Միջմայցամաքային գավաթակիր, 2 անգամ՝ Անգլիայի սուպերգավաթակիր, Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի սուպերգավաթակիր, 2 անգամ՝ MLS-ի գավաթակիր, Ֆրանսիայի չեմպիոն:
Նրա անունն ընդգրկվել է անգլիական ֆուտբոլի «Փառքի սրահ»-ում:











































