Այսօր Սիրիայում՝ Դամասկոսից 220 կմ հեռու գտնվող Համա քաղաքի արվարձաններում, ահաբեկչական երկու գրոհ է իրականացվել, հայտնում է Agence France-Presse-ը:
Նշվում է, որ մահապարտ-զինյալներն ականապատ ավտոմեքենաներ են պայթեցրել Ջարդին և Էլ-Համիրի բնակավայրերում: 18 զոհի թվում 11 երեխա կա, վիրավորները 50-ից ավելի են:
Երկու օր առաջ «Ջեբհաթ Ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորումն ահաբեկչություններ էր իրականացրել Հոմս քաղաքում: Այնտեղ զոհվել էր 45 մարդ, 116 հոգի վնասվածքներ էր ստացել:
Բացի դրանից՝ այսօրԿահիրեում պայթյունի զոհ է դարձել երկու ոստիկան:




































