iPhone-ի համար նոր պաշտպանիչ «զրահ» է ստեղծվել, որը հեռախոսը պաշտպանում է ջրից, ինչպես նաև զրոյի է հավասարեցնում հեռախոսի կոտրվելու հավանականությունը, հայտնում է style.rbc.ru-ն:
iPhone 5S-ն անկասկած, լավն է, սակայն ունի լուրջ խնդիր՝ ջրի մեջ հայտնվելու դեպքում այն կարող է վերածվել անօգուտ սալիկի:
[BRIC+]xtreme-ը ունիվերսալ պաշպանիչ հավելում է, որը հեշտությամբ կարող է վերացնել այդ թերությունը: Դրանով սմարթֆոնի տերն առանց անհանգստանալու կարող է լողալ ծովում՝ նկարահանելով ստորջրյա աշխարհը:
Բացի ջրապաշտպան հատկությունից՝ քեյսը սարքը կպաշտպանի նաև հարվածներից:
Դրա կորպուսը պատրաստված է ամուր ալյումինից ու կլանում է հարվածի էներգիան, այնպես որ սմարթֆոնով կարող եք անգամ ֆուտբոլ խաղալ:
Սմարթֆոնի նոր զրահաբաճկոնն արժե 75 դոլար:










































