ԱՄՆ-ում հայտարարվել են iHeartRadio-ի համանուն երաժշտական մրցանակաբաշխության հաղթողների անունները:
Ռիհաննան հաղթել է «Տարվա արտիստ» և «Երկրպագուների լավագույն բազա» անվանակարգերում: Նա մրցանակի է արժանացել նաև Pour It Up սինգլի համար «Լավագույն երգ R&B/հիփ-հոփ ոճում»: Բացի այդ, նրա Stay երգը դաձել է հաղթող «Տարվա երգ» անվանակարգում:
Տարվա հայտնություն է ընտրվել Լորդը, տարվա դուետ է ճանաչվել Pitbull-ի և Կեշայի Timber թրեքը:
«Երգի լավագույն տեքստ» անվանակարգում հաղթանակը բաժին է հասել Մայլի Սայրուսին՝ Wrecking Ball-ի համար, իսկ Ֆարել Ուիլյամսը ճանաչվել է նորարար:
Reuters գործակալությունը ֆոտոշարք է ներկայացնում մրցանակաբաշխության կարմիր գորգից:











































