Ճապոնիայում այսօր ընդունվել են ատոմային էներգիայի շահագործման նոր կանոններ: Դրա համաձայն՝ ԱԷԿ-ի շուրջ 30 կմ շառավղով կսահմանվի «անվտանգության գոտի», որտեղ վթարի դեպքում պետք է իրականացվեն դրա հետևանքները վերացնելու աշխատանքներ:
Այդկերպ, քաղաքացիների թիվը, որոնք ապրում են հատուկ միջոցառումների անցկացման վայրում, ավելացել է՝ հասնելով 4,8 մլն մարդու:
Համաձայն նոր կանոնների՝ ԱԷԿ-ում վթարի դեպքում պարտադիր տարհանման է ենթակա կայանի հարևանությաբ՝ 5 կմ շառավղով ապրող բնակչությունը: Ընդ որում՝ տարհանումը պետք է կատարվի մինչ այն պահը, երբ մասնագետները չափեն ռադիացիոն ֆոնի մակարդակը:
Քաղաքացիների տարհանման որոշումը, որոնք ապրում են 30 կմ շառավղով, պետք է կատարվի ՝ ամնկախ վտանգի ուժգնացման աստիճանից: Ավելի վաղ այդ գոտին կազմում էր միայն 10 կմ:










































