Բրիտանական Morgan ընկերությունը, որը զբաղվում է ռետրո ավտոմեքենաների արտադրությամբ, որոշել է իր գործարանի 100-ամյակը նշել Մալվերն քաղաքում՝ Plus 8 Speedster ռոդսթերի հատուկ տարբերակի թողարկմամբ՝ հայտնում է style.rbc.ru-ն:
Կապոտի տակ կլինի 4.8-լիտրանոց BMW-ի շարժիչը՝ 367 ձիաուժ հզորությամբ: Այն 4.2 վայրկյանում կզարգացնի 100 կմ/ժ արագություն՝ 0.3 վայրկյանով ավելի արագ, քան ստանդարտ Plus 8-ը: Ավտոմեքենայի առավելագույն արագությունը 238 կմ/ժ է:
Ավտոմեքենան կարժենա մոտ 117 հազար դոլար:











































