Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Արթուր Բաղդասարյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանին

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալոիս Կրաուտին (նստավայրը` Վիեննա) և ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության պատվո հյուպատոս Արամ Մարությանին:

ԱԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու առիթով և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Ավստրիայի Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը և խորացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, այդ թվում՝ ակտիվ համագործակցությունը ԵՄ-ի շրջանակներում:

Դեսպանի խնդրանքով ԱԱԽ քարտուղարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային խնդիրներին` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններին: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին և պատրաստ է հետայսու ևս շարունակել բանակցությունները Ադրբեջանի հետ` չնայած Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունականան ռազմատենչ հայտարարություններին և հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու խայտառակ և բացահայտ գործարքին: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ի` Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակին և զարգացման հեռանկարներին:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի և Ավստրիայի Հանրապետության Անվտանգության խորհրդի միջև գործընկերային կապեր հաստատելու մասին: ԱԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի Հանրապետություն այցելելու հրավերի համար և հույս հայտնել, որ այցի ընթացքում գործնական կապեր կհաստատվեն երկու երկրների Անվտանգության խորհուրդների միջև:

Հանդիպման վերջում դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և խոստացել ջանքեր գործադրել Հայաստանի և Ավստրիայի միջև փոխհարաբերությունների ամրապնդման և խորացման գործում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում