Մեծ Բրիտանիայի Քենթ կոմսությունում գործարկվում է կալանավորների սոցիալիզացման նոր սխեմա: Կալանավորներին, որոնց պատժաժամկետն ավարտին է մոտենում, ուղարկում են բեռնատար վարելու դասընթացների: Սակայն դրանից դժգոհ տեղի բնակիչները, որոնք նման դասընթացների համար վճարելու հնարավորություն չունեն, այն անվանում են «ապտակ՝ սովորական աշխատողներին»: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Այս ակցիային մասնակցում են Շեպի կղզում գտնվող «Սթենֆորդ Հիլլ» բանտի կալանավորները: Դասընթացի արժեքը՝ մոտ 2 հազար ֆունտ, վճարում է բարեգործական հիմնադրամը՝ այն հաշվարկով, որ արդեն նախկին բանտարկյալն այն կվերադարձնի իր աշխատավարձից, երբ ազատության մեջ աշխատանքի տեղավորվի:









































