Սլավյանսկի կենտրոնում ընդհարումներ են սկսվել տեղի աշխարհազորայինների և ուկրաինացի ուժայինների միջև: Կան վիրավորներ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով տեղի վարչակազմի ներկայացուցչին:
«Ուկրաինական բանակը դեսանտ է իջեցնում ուղղաթիռներից,- հայտնել են քաղաքի վարչակազմում:- Մարտը տեղափոխվել է արդեն քաղաքի կենտրոն»:
Ավելի վաղ Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը հայտարարել էր, որ ուկրաինական ուղղաթիռները գնդակոծում են քաղաքը ռեակտիվ արկերով: Նրա խոսքով՝ աշխարհազորայինները երկու ուղղաթիռ են խփել: Օդաչուներից մեկը զոհվել է, մյուսին պատանդ են վերցրել:







































