Մամուլի ազատության ցուցանիշները նախորդ տարի վատացել են ամբողջ աշխարհում՝ ներառյալ ԱՄՆ-ը: Միակ բացառությունը Սահարա անապատից հարավ ընկած Աֆրիկյան երկրներն են: Համաշխարհային մասշտաբով այդ ցուցանիշներն ամենացածրն են վերջին 10 տարվա ընթացքում: Այսպիսին է «Մամուլի ազատություն-2014» զեկույցի հիմնական եզրակացությունը, որը կազմել են ամերիկյան Freedom House կազմակերպության անդամները և ներկայացրել Վաշինգտոնում՝ գրում է ITAR-TASS-ը:
Դիտարկված 197 երկրներից 63-ը գնահատվել են որպես «ազատ», 68-ը՝ «մասամբ ազատ», իսկ 66-ը՝ «անազատ»: Առաջատար դիրքերում են հայտնվել Նիդերլանդները, Նորվեգիան և Շվեդիան: Վերջին տասնյակում են Կուբան, Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Հյուսիսային Կորեն: Ռուսաստանը 176-րդ տեղում է՝ Եթովպիայի և Սուդանի հետ, Չինաստանը՝ 183-րդ տեղում՝ Ադրբեջանի, Լաոսի և Վիետնամի հետ: Ուկրաինան զբաղեցնում է 139-րդ հորիզոնականը:











































