Ավելի քան 3,5 մլն ուղղափառ մուսուլման է այս ամիս ամենամյա ուխտագնացություն՝ հաջ կատարել դեպի իսլամական սրբավայրերից մեկը՝ Սաուդյան Արաբիա: Դա 8 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից:
Այսպիսի տեղեկություններ է ներկայացնում թագավորության վիճակագրական ծառայությունը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը:
Հաջ կատարելու համար պաշտոնական պատվիրակություններ են ուղարկել 107 երկրներ: Ընդ որում՝ արտասահմանցի ուխատվորների թիվը կազմել է 1,93 մլն մարդ:
Հաջը մուսուլմանների հիմնական պարտականություններից մեկն է, որը խոստանում է մեղքերի թողություն ու երկնային կյանքում հավիտենական երջանկություն: Ամեն մուսուլման պետք է կյանքում գոնե մեկ անգամ հաջ կատարի:
Դրանից հետո նա իրավունք է ստանում կոչվել «հաջի»: