Ֆրանսիայի իշխանություններն երկրից արտաքսել են Ալժիրի մի քաղաքացու, որը մասնակցել է ջիհադականներին Սիրիա ուղարկելուն, տեղեկացնում է ITAR-TASS–ը։ Այս մասին հաղորդել է եվրոպական պետության ներքին գործերի նախարարությունը։
Ֆրանսիայում կեցության իրավունք ունեցող ալժիրցին ձերբակալվել է Թուրքիայում, երբ Սիրիա էր տեղափոխում կամավորական իսլամիստների։ Ստամբուլը նրան հանձնել է Ֆրանսիային, ինչից հետո Փարիզը կարճ ժամանակում իրականացրել է նրա վտարումը երկրից։
Ինչպես ապրիլի 30-ին հայտարարել է ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը, իր գերատեսչության փորձագետները համարում են, որ սիրիական մոջահեդների շարքերում այժմ գտնվում են 285 ֆրանսիացիներ։ Առանձնահատուկ տագնապ է հարուցում նրանց թվի զգալի աճը վերջին ամիսներին, ընդգծել է Կազնյովը։
ԱԳՆ-ի տվյալներով, 37-ամյա ալժիրցին «կապված է եղել իսլամիստական արմատական շարժման ակտիվիստների հետ, որոնք կատարում էին մարդկանց հավաքագրում, որոնք էլ այնուհետև ջիհադականների գաղտնի ցանցերով ուղարկվում են Աֆղանստան և Սիրիա»։







































