Առնվազն երեք մարդ է զոհվել Կոլումբիայի արևմտյան Կաուկա դեպարտամենտի ոսկու արդյունահանման հանքավայրում տեղի ունեցած փլուզման հետևանքով, տեղեկացնում է Fox News–ը։
Տեղի փրկարարական ծառայության տվյալներով, արտակարգ պատահարը տեղի է ունեցել Սանտանդեր դե Կիլիչաո քաղաքի հանքավայրում, որը, ինչպես նշում է հեռուստաալիքը, եղել է անօրինական։
Ներկայումս 25-30 հանքափորներ մնում են արգելափակված հանքահորի ներսում։ Զոհվածների մարմինները հաջողվել է դուրս բերել միջադեպից քիչ անց։
Արտակարգ պատահարի վայրում տարվում են փրկարարական աշխատանքներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։











































