Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Գիդո Վեստերվելեն հանդես է եկել Թուրքիայի ԵՄ մտնելու փաստացի սառեցված բանակցությունները վերսկսելու օգտին:
Վեստերվելեն ելույթ է ունեցել երեքշաբթի Բեռլինում թուրքական նոր դեսպանատան բացման ժամանակ և հույս է հայտնել գերմանաթուրքական հարաբերություններում «նոր սկզբի» համար:
Միջոցառմանը ներկա է եղել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով այսօր բանակցություններ կվարի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Քրիստոնյա դեմոկրատները, որոնց առաջնորդը հանդիսանում է Մերկելը, բացասաբար են անդրադառնում ԵՄ Թուրքիայի մտնելու հավանականությանը: Իշխող կոալիցիայի նրանց գործընկերները` ըհդհակառակը, պաշտպանում են Անկարայի հետ սերտ կապերի հաստատումը:







































