Gmail-ի ինտերֆեյսը հերթական թարմացումն է ստացել, որն այս անգամ կապված է հաղորդագրություն գրելու գործընթացի հետ: Էջ այցելության ժամանակ` օգտատիրոջը առաջարկում են փորձարկել նորարարությունը:
Ըստ փոփոխությունների` այսուհետ, նամակագրությունը նման է լինելու Google Talk-ի չաթին:
Ինչպես պնդում են ընկերության միլկրոբլոգում` նոր մեթոդը ուղղված է արագացնել աշխատանքը փոստարկղի հետ և մեծացնել այն օգտագործելու հարմարությունը:
Մոտ ապագայում իրականացվելու է նաև ժպիտիկների տեղադրման գործառույթը:
Նոր գործառույթների փորձարկումից հետո եթե ցանկանաք կիրառել նախկին տարբերակը, ապա դրա հնարավորությունն էլ կտրվի:





































