Ֆրանսիայում՝ Լե-Սելյե քաղաքի մոտ, հանրահայտ կոմիկ դերասան Լուի դե Ֆյունեսի կյանքին և ստեղծագործությանը նվիրված թանգարան է բացվել, հայտնում է ITAR-TASS-ը: Այն գտնվում է Կլերմոն առանձնատան մոտ, որը դերասանը ձեռք էր բերել 1967 թվականին: Այնտեղ նա ապրել է մինչև իր կյանքի վերջը:
Թանգարանը 2013-ին Լե-Սելյե քաղաքում նախ հիմնել են Ռոզելին և Շարլ Դյուրենժե ամուսինները: Այն զբաղեցրել է երկու սենյականոց բնակարան, ուր 5 ամսում 5 000 մարդ է այցելել:
Թանգարանում դե Ֆյունեսի մասնակցությամբ ֆիլմերից ուրախ երաժշտություն է հնչում: Ցուցադրված են դերասանի անձնական իրերը, լուսանկարները, կոստյումները և կեղծամները, որոնցով նա նկարահանվել է, ֆիլմերի մեծաթիվ պաստառները: Արժեքավոր շատ իրեր թանգարանին են փոխանցել դե Ֆյունեսի որդիները՝ Օլիվյեն և Պատրիկը:
Լուի Ֆյունեսը մահացել է 1983 թվականին՝ 68 տարեկանում:












































