Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է, որ HMCS Regina պահականավը կլքի Արաբական ծովի իր դիրքը և կմիանա Ուկրաինայում ՆԱՏՕ-ի առաքելությանը, հայտնում է CBC հեռուստաալիքը:
«Կանադան աշխատում է ՆԱՏՕ-ի ղեկավարության և մեր դաշնակիցների հետ՝ որոշելու համար, թե հատկապես ինչպես կներգրավվի HMCS Regina-ն: Քանի դեռ դա չի որոշվի, մենք ստույգ չենք կարող ասել, թե ուր կուղևորվի նավը, կամ երբ կլքի Արաբական ծովն ու կմիանա ՆԱՏՕ-ի նավատորմին»,- CBC-ն բերում է Հարփերի խոսքը:
HMCS Regina պահականավն ընդգրկված է Կանադայի հակաահաբեկչական նավատորմում, որը 2001 թվականին Նյու Յորքում և Վաշինգտոնում ահաբեկչություններից հետո տեղակայված է Արաբական ծովում, Ադենի ծոցում և Հնդկական օվկիանոսում:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ կազմակերպությունը մտադիր է Արևելյան Եվրոպայում ռազմական լրացուցիչ անձնմակազմ տեղակայել՝ ռազմական պատրաստվածությունն ուժեցացնելու և զորավարժություններ անցկացնելու համար, նաև Ուկրաինայի շուրջ իրադարձությունների կապակցությամբ կվերանայի պաշտպանության ծրագրերը:
Դաշինքը նաև որոշել է ուժեղացնել օդային պարեկությունն Արևելյան Եվրոպայում, նավեր ուղարկել Բալթիկ ծով և Արևելյան Միջերկրածովյան տարածք:










































