Ապրիլի 28-ից Ադրբեջանի զինված ուժերի միավորումներն ու ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում ճակատային գծում: Այս մասին APA-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում:
Զորավարժություններին ներգրավված են մինչև 4000 զինծառայող, ավելի քան 60 միավոր զրահամեքենա, ավելի քան 120 հրթիռահրետանային սարքավորում, ավիացիոն և հակաօդային համակարգեր:
Մայիսի 1-ին սկսվել է զորավարժությունների գործնական մասը:
Զորավարժությունների ընթացքում գործնական կրակոցներ կհնչեն հրթիռահրետանային, ականանետային սարքավորումներից և հրաձգային զենքից:












































