Ուկրաինայի հարավ-արևելքում իշխանությունը պատկանում է ցուցարարներին: Այս մասին գրում է The New York Times թերթը:
Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում «աշխարհազորայինները» կանխում են կառավարական ուժերի բոլոր փորձերը՝ վերականգնելու Կիևի իշխանությունը:
«Ըստ երևույթին, հակամարտությունը մտնում է նոր՝ ավելի վտանգավոր փուլ: Առայժմ պարզ չէ, թե հետո ինչ կլինի՝ պարզապես Ուկրաինայի մասնատո՞ւմ, թե՞ արևելքի անցում Ռուսաստանի և նախագահ Պուտինի վերահսկողության տակ»,- գրում է պարբերականը:
Ռուսաստանը հերքում է, որ կապ ունի հուզումների հետ:
«40 հազար ռուս զինվորականների ներկայությունը սահմանից այն կողմ խորացնում է անկայունությունը՝ մանավանդ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է, որ կմիջամտի իրավիճակին Ուկրաինայում, եթե այնտեղ ռուսների անվտանգությանը սպառնալիք առաջանա»,- գրում է պարբերականը:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ռուսական զորքերը հետ են կանչվել ուկրաինական սահմանից:







































