ԱՄՆ-ում և Կանադայում «Սենդի» փոթորկի զոհ է դարձել 48 մարդ:
Ներկա դրությամբ փոթորիկը տեղաշարժվում է Փենսիլվանիա նահանգով և մոտենում է Փիթսբուրգ քաղաքին: Քամու արագությունը կազմում է 72կմ/ժ: Համաձայն օդերևութաբանների կանխատեսումների` տարերքն այնուհետև կշարժվի դեպի հյուսիս և ամբողջ ուժով կհարվածի Կանադային:
Ավելի վաղ հայտնում էին 34 զոհերի մասին՝ ամենաշատ զոհերը Նյու Յորք նահանգում:
Մարդկանց մեծամասնությունը զոհվել է, որովհետև նրանց տների և ավտոմեքենաների վրա ծառեր են ընկել:









































