ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «Սենդի» փոթորկի պատճառով Սպիտակ տանը չեղյալ է հայտարարել Հելոուինի տոնակատարությունը: Վերջին տեղեկություններով՝ ԱՄՆ-ում և Կանադայում փոթորկին զոհ է դարձել 36 մարդ:
«Միջոցառումները՝ կապված Հելոուինը տոնելու հետ, Սպիտակ տանը չեղյալ են հայտարարվել»,- ասվում է նախագահի մամլո ծառայության հաղորդագրությունում: Սովորաբար Հելոուինին Բարաք և Միշել Օբամաները մանական տոն են կազմակերպում, Սպիտակ տան վարչակազն ու աշխատակիցները հագնում են տարբեր կոստյումներ ու դպրոցականների հետ խաղում ավանդական «դրամապանակդ կամ կյանքդ» խաղը:
Այս տարի, Հելոուինը տոնելու փոխարեն, Օբամային սպասվում է ուղևորություն փոթորկից խիստ տուժած Նյու Ջերսի նահանգ: Միշել Օբաման արդեն երեք օր է՝ գտնվում է Չիկագոյում, որտեղից չի կարողանում վերադառնալ:
Հելոուինը ծագում է Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հնագույն ավանդույթներից, նշվում է հոկտեմբերի 31-ին՝ Բոլոր սրբերի օրվա նախօրեին: Սկզբում տոնը նշում էին միայն անգլիալեզու երկրներում, սակայն XX դարի վերջին այն տարածում գտավ նաև այլ երկրներում:






































