Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր հաշվապահ Արիստակես Ներսիսյանը շաբաթ օրը ամուսնացնում էր իր որդուն` Գառնիկին, հարսնացուն կոմբինատի կոմերցիոն տնօրենի քրոջ աղջիկն է: Կիրակի օրը քաջարանցիները միանգամից 2 հարսանյաց հանդես ունեին, այդ օրն ամուսնանում էին նաև կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի խնամու տղան` նույն Մաքսիմ Հակոբյանի կնոջ եղբոր աղջկա հետ:
«Հրապարակ»-ը գրում է, թե դժվար է ասել` այս ամուսնությունները սիրո հողի վրա են, թե հարուստ քաջարանցիները որոշել են կապիտալն ընտանիքներում պահել: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ երիտասարդների ամուսնությունն իսկական լազաթ է տվել քաջարանցիներին. Երևանում տեղի ունենալիք հարսանիքներին մասնակցելու համար կոմբինատը գործուղման ուղեգրեր է գրել իր աշխատակիցների համար և մոտ 35-40 մեքենա տրամադրել, որ ժամանեն մայրաքաղաք: Քաջարանցիների երկօրյա հարսանեկան արարողությունները տեղի են ունեցել Հրազդանի ձորի շքեղ «Ֆլորանս» ռեստորանային համալիրում:










































