Միխաիլ Գալուստյանը կնոջ՝ Վիկտորիայի հետ միասին ուղևորվել է Բալի: Երգիծաբանը իր երկրպագուների հետ կիսվել է արձակուրդների մի քանի լուսանկարներով, փոխանցում է storystar.ru-ն:
Կնոջ խոսքերով՝ Միխաիլը արագ յուրացրել է սերֆինգի տարրական այբուբենը, իսկ նրա կինը դրա հետ կապված խնդիրներ է ունեցել: Սակայն, ժամանակի մեծ մասը նրանք օվկիանոսում լողալով և լողավազանների մոտ արևի լոգանք ընդունելով են անցկացրել:
Զույգն իրոք հանգստացել է, քանի որ, այնտեղ նրանց լրագրողներն ու պապարացիները չեն անհանգստացրել:
Վիկտորիան պատմել է, որ նույնիսկ Բալիում Միխաիլը չի դադարել ուրախացնել մարդկանց: Երբեմն նա սկսել է առևտրականների հետ խոսել գոյություն չունեցող լեզվով: Ընդ որում, նա դա այնքան ծիծաղելի է արել, որ շուրջբոլորը միանգամից հավաքվել են ծիծաղել սիրող մարդկանց հոծ բազմություն:










































