Կանադացի զինծառայողները կմասնակցեն Open Spirit-2014 միջազգային զորավարժություններին, որոնք տեղի կունենան մայիսի 9-22-ը` Բալթիկ ծովում: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով երկրի ազգային պաշտպանության նախարար Ռոբ Նիքոլսոնին:
«Մեր զինծառայողների` Open Spirit-ին մասնակցությունը ցուցադրում է Կանադայի կողմից ՆԱՏՕ-ի ծրագրին աջակացությունը և կոչված է բարձրացնել կոլեկտիվ համագործակցությունը նաև մեր արևելաեվրոպական դաշնակիցների հետ»,- նշել է նախարարը:










































