Հոկտեմբերի 30-ին Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդարան, որտեղ նրանց ընդունել է թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է առաջնորդարանի և քաղաքապետարանի միջև սերտ փոխգործակցության հաստատման անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկվել են և մատնանշվել առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները:
Նույն օրը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը մասնակցել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր մեծ բանաստեղծի ծննդյան 137 ամյակին:









































