Հույն հետախույզները, ովքեր իրենց գործի բերումով խուսափում են հրապարակայնությունից, աննախադեպ քայլի են դիմել և ցույց են կազմակերպել:
Տեղեկատվության ազգային ծառայության մոտ 200 աշխատակիցներ երեքշաբթի օրը հավաքվել էին երկրի մայրաքաղաքի ոստիկանության նախարարության շենքի մոտ: Ինչպես հաղորդել է Աթենքի նորությունների գործակալությունը, ցուցարարները պահանջում են լուծել իրենց աշխատանքին վերաբերող ֆինանսական բնույթի խնդիրներ:
Հիշեցնենք, որ հունական կառավարությունը կրճատում է ծախսերը, ներառյալ պետական հաստատությունների աշխատավարձերը, թոշակները և բյուջեն՝ ԵՄ և ԱՄՀ վարկերի ստացման դիմաց: