Ֆրանսիայի վարչապետ Ժան Մարկ Էրոն հայտարարել է, որ Ֆրանսիայի սոցիալիստների մեծ ձեռքբերումներից մեկը` 35-ժամյա աշխատանքային շաբաթը, կարող է փոխվել:
Շատ մասնագետների կարծիքով` 35-ժամյա աշխատանքային շաբաթը, որը մտցվել է սոցիալիստների կողմից 2000թ., հիմնական խոչընդոտներից մեկն է երկրում մրցակցությունը բարձրացնելու ճանապարհին:
Le Parisie-ին տված հարցազրույցի ժամանակ վարչապետը հայտարարել է. «Իսկ Ինչո՞ւ չփոխել: Ինչո՞ւ չվերադառնանք 39-ժամյա աշխատանքային շաբաթին: Ինձ մտահոգում է, որ Ֆրանսիան կանգ է առել, և մեզ անհրաժեշտ է շարժիչը գործի գցել»:







































