Երեխաները 9 ամսականից սկսում են ճանաչել նկարներում պատկերված իրական առարկանները, պնդում են բրիտանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Child Development գիտական ամսագրում:
Այսպիսի եզրահանգման գիտնականները եկել են 20 շաբաթ շարունակ հետևելով 7 ամսական 30 երեխաների: Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ երեխաները սկսում են նկարներում պատկերված առարկաները ճանաչել և դրանք իրականներին նմանեցնել միայն 9 ամսականից սկսած:
Ուսումնասիրողները դա բացատրում են բոլոր առողջ երեխաների համար ընդհանուր ուղեղի և մտածողության զարգացման պրոցեսներով:











































