«Սաութհեմփթոն»-ի լեհ դարպասապահն աչքի է ընկել «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպմանը:
«Տոտենհեմ»-ի դեմ սեփական հարկի տակ անցկացրած հանդիպման առաջին խաղակեսին Արթուր Բորուցը ջրով լի շիշ է նետել մի խումբ երկրպագուների ուղղությամբ, ովքեր, հավանաբար, տհաճ արտահայտություններ էին հասցեագրում դարպասապահին:
«Մեր ակումբը չափազանց լուրջ է արձագանքում նման բնույթ կրող մեղադրանքներին: Մենք լուրջ հետաքննություն կանցկացնենք»,- մասնավորապես նշվում է «Սաութհեմփթոն»-ի հայտարարության մեջ:








































