Թուրքիայի դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի ամենաազդեցիկ հոգևոր առաջնորդներից մեկի՝ Ֆեթուլլահ Գյուլենի դեմ: NTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ հետաքննական միջոցառումները ձեռնարկվում են Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի մեղադրանքի շրջանակներում:
Գյուլենի գործը հանձնվել է «Սահմանադրության նկատմամբ հանցագործությունների» հետ կապված գործերի հետաքննության համար պատասխանատու դատախազներին:
Գյուլենը մեղադրվում է հոդվածներով, որոնք պատասխանատվություն են ենթադրում «Թուրքիայի կառավարության բռնի փոփոխման փորձի», ինչպես նաև «կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար, որի գործողությունները կարող են հանգեցնել նախարարների կաբինետի գործունեության ամբողջական կամ մասնակի խափանման»:











































