Չինական ծագմամբ ամերիկացի գրող Տես Գերիթսենը բազմամիլիոնանոց հայց է ներկայացրել Warner Bros. ընկերության դեմ, որը նկարահանել է«Գրավիտացիա» ֆիլմը:
Նա պնդում է, որ գրել է նույնանուն վեպը 1999-ին, ինչից հետո հեղինակային իրավունքները վաճառել է New Line ընկերությանը: Գործարքի գումարը այն ժամանակ կազմել է 1 մլն դոլար:
Ներկայում Գերիթսենը խնդրում է ավելի քան 10 մլն դոլար փոխհատուցում բարոյական վնասի համար, ինչպես նաև իր անվան հիշատակում ֆիլմի ենթագրերում՝ գրում է filmpro.ru-ն:
Ալֆոնսո Կուարոնի գիտաֆանտաստիկ «Գրավիտացիա» ֆիլմը «Օսկար-2014»-ում ճանաչվեց «Տարվա լավագույն ֆիլմ»:
«Գրավիտացիայի» սցենարը Կուարոնը գրել է իր որդու հետ 2002-ին, իսկ 2012-ի գարնանը Warner Bros.-ը սկսեց ֆիլմի արտադրությունը:
Ավելի վաղ ընկերությունը գնել էր նույն New Line-ը, որին էին պատկանում Գերիթսենի վեպի հեղինակային իրավունքները:
Թե ինչն է բեսթսելլերի հեղինակին դրդել հայց ներկայացնել հիմա՝ նրա փաստաբանները չեն նշել: Warner Bros.-ը նույնպես մեկնաբանություններ չի տվել:










































