Երկրորդ օրն է՝ թուրքական մայրաքաղաքը ցնցում են զանգվածային ցույցերը: Երեկ աշխարհիկ ընդդիմության ներկայացուցիչները բախվել են իսլամիստների հետ: Այսօր, հոկտեմբերի 30-ին սկսվել է քրդերի երթը քաղբանտարկյալների արձակման պահանջներով:
Բացի այդ, քրդերն առաջ են քաշում երեք հիմնական պահանջներ. «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ղեկավար Աբդուլա Օջալանի ազատ արձակում, քրդերենով սովորելու իրավունք և թուրքական դատարանում քրդերենը կիրառելու իրավունք:
Ամբողջ երկրով մեկ 48 բանտերում 680 կալանավորներ անժամկետ հացադուլ են հայտարարել: