«Լիվերպուլ»-ի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը բարձր է գնահատել Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքը՝ գովեստի խոսքեր հղելով նրա հասցեին:
«Մոուրինյոն 21-րդ դարի ֆուտբոլի արքան է և չպետք է ամաչի դրանից:
Հիշում եմ, որ մենք նույնպես երբեմն այդպես էինք խաղում՝ պաշտպանելու սեփական դարպասը: Օրինակ՝ 2001թ. «Բարսելոնա»-ի հետ խաղը հենց այդ մարտավարության շնորհիվ 0:0 ավարտեցինք: Այդ խաղից հետո Յոհան Կրուիֆը հայտարարեց, որ մենք խայտառակում ենք ֆուտբոլը:
Հիշում մեմ նաև, որ Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ «Չելսի»-ի հետ խաղում էինք հենց իրենց մարտավարությամբ: Դանդաղեցնում էինք խաղը, չէինք շտապում հակագրոհի՝ գնդակը փոխանցելով Ջերարդին կամ Ալոնսոյին:
Չէ՞ որ մրցակցի կազմում խաղում էին Դաֆը, Ռոբենն ու Դրոգբան»,- Կարագերի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:








































