Maus Freres շվեյցարական ընկերությունը, որին պատկանում է Lacoste-ի 35%-ը, պայամանավորվել է մեծացնել իր չափաբաժինն ընկերությունում 30.3%-ով: Այսպիսով, այն փաստացիորեն կվերահսկի 1933թ. ստեղծված ֆրանսիական հայտնի ապրանքանիշը: Այս մասին գրել է Reuters-ը:
Ընկերության ղեկավար Սոֆի Լակոստը մինչև նոյեմբերի 12-ը պետք է որոշի` ընդունել, թե մերժել առաջարկը:
Գործարքի մասին հայտարարվել է ընկերության նախկին ղեկավար Միշել Լակոստի և նրա դուստր Սոֆի Լակոստի միջև թշնամանքի ֆոնի վրա: Սոֆին առաջադրվել է ընկերության նախագահի պաշտոնում սեպտեմբերի 24-ին, սակայն Միշելը, չհամաձայնելով այդ որոշման հետ, հայց է ներկայացրել: Միշելի կարծիքով` Սոֆին կընդունի Maus Freres-ի առաջարկը:
Անցած տարի Maus Freres-ի վաճառքը կազմել է 5.67 միլիարդ դոլար: Ընկերությունը խանութների ցանց ունի Շվեյցարիայում:









































