Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսի ուղղությամբ տրիբունայից բանան նետած երկրպագուին:
Դեռևս հայտնի չէ՝ ինչ մեղադրանք է նրան ներկայացրել ոստիկանությունը:
Հիշեցնենք, որ «Վիլյառեալ»-ն ավելի վաղ երկրպագուին ցմահ արգելել էր այցելել մարզադաշտ:









































