Մեր փոքր աշխարհը հույսով ու երաժշտությամբ լի ավելի պայծառ վայր դարձնելու համար Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմը հպարտ է Յան Գիլանին ճանաչելու 2014-ի «Հայերի բարեկամ»:
Կոչումը նրան կշնորհվի Նյու Յորքում կայանալիք 112-րդ թեմական ժողովին: Դա տեղի կունենա ժողովի գալա հանդիսության ժամանակ՝ մայիսի 2-ին, թեմական համալիրում: Այս մասին հայտնում է armenianchurch-ed.net-ը:
2013-ի սեպտեմբերի 20-ին «Օկտետ» երաժշտական դպրոցի վերաբացումը Գյումրիում մեծ միջոցառում էր քաղաքի համար: Ներկա բարձրաստիճան անձանց շարքում էր նաև աշխարհահռչակ երաժիշտ Յան Գիլանը, ով արդեն 20 տարի ինտենսիվ մարդասիրական ջանքեր է գործադրում հայ ժողովրդին օգնելու համար:
Յանի հայկական ոդիսականը սկսվեց 1988-ի երկրաշարժից հետո: Բրիտանական Deep Purple խմբի առաջատար երգչի վրա աղետալի պատկերը խորը ազդեցություն էր թողել:
Օգնության ջանքերին նպաստելու համար նա բրիտանացի ռոք աստղերի մասնակցությամբ ձայնագրեց խմբի՝ Smoke on the Water հիթը: Նա այլ աստղերի հետ միավորվեց «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի շուրջ:
Գիլանը, ով երկրաշարժց հետո եղել էր Հայաստանում, 2009-ի հոկտեմբերին կրկին այցելեց՝ Թոնի Այոմիի և Ջեֆ Դաունսի հետ: Նրանք եղան Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցում և որոշեցին վերակառուցել այն: Տեղում Յանը որոշեց Հայկական Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մասնակցել մի շարք բարեգործական համերգների: Համերգային ծրագիրը մեկնարկեց 2010-ի մարտին:
Հայաստանի նախագահի հրամանով Գիլանը, Այոմին և Դաունսը պարգևատրվել են «Պատվո շքանշանով»:









































