Ներկայում Հայաստանում արտակարգ իրավիճակների նախարարության ներքո գործում է 154 հակակարկտային կայան: Դրանցից 36-ը տեղադրվել են վերջին մեկ տարում: Ինչպես այսօր ԱԺ-ում` 2013-ի բյուջեի քննարկումների ժամանակ, հայտնեց ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը, կայանները ծածկում են 12,320 հեկտար տարածություն, այնինչ ևս 50 հազար հեկտար պաշտպանության կարիք ունի:
Նա նշեց, որ ևս 20 հակակարկտային կայան գործում է համայնքների ենթակայության ներքո, բայց դրանց արդյունավետությունը ցածր է, քանի որ ԱԻՆ կայանները աշխատում են ռադիոլոկացիոն կայանի հետ, որը տարբերակում է, թե որոնք են կարկտաբեր ամպերը:
Փոխնախարարի խոսքով` համայնքի հակակարկտային կայանները ուղղակի կրակում են ամպերի վրա, որոնք հեռանում են այդ տարածքից և վնասում հարևան գյուղի տարածքը:










































