Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Բավարիա»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հայտնել է, որ մրցակիցը շատ ազատ տարածություն տրամադրեց մադրիդյան ակումբին:
««Ռեալ»-ը հիանալի արդյունք գրանցեց: Մենք շատ էինք աշխատել և լիովին արժանի էինք հաղթանակի: «Բավարիա»-ն մեզ շատ էր ազատ տարածություն տրամադրում: «Արքայական ակումբ»-ում բազմաթիվ արագավազ ֆուտբոլիստներ կան, ովքեր էլ օգտագործեցին այն և հակագրոհներ կազմակերպեցին:
Ահա թե ինչու ես «Ռեալ» տեղափոխվեցի: Աշխարհի մեծագույն ակումբում կարող եմ մասնակցել կարևոր խաղերի և պայքարել տիտղոսների համար»,- The Sun-ը մեջբերում է Բեյլի խոսքերը:










































