Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնում իր աշխատանքն այսօր սկսած Արչիլ Կբիլաշվիլին հայտարարել է, որ լքում է «Վրացական երազանք–Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունը, որի հիմնադիրը ներկայիս վարչապետ Բիձինա Իվանիշվիլին է:
Իր այդ որոշումը Կբիլաշվիլին պատճառաբանել է իր նոր պաշտոնով՝ ընդգծելով, որ օրենքով իրավունք չունի զբաղվել կուսակցական գործունեությամբ: Այսօր Կբիլաշվիլին երկրի քաղաքացիներին կոչ է արել համապատասխան հայտարարությամբ դիմել իրեն, եթե նրանք կարծում են, որ 2004-2012 թվականներին տուժել են իշխանությունների հանցավոր գործողություններից:
Կբիլաշվիլին խոստացել է, որ դատախազությունում կադրային փոփոխություններ է իրականացնելու:











































