Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ հաղթանակ տանելուց հետո Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթ Բեյլը մեկնաբանել է խաղի ընթացքը:
«Մենք ֆանտաստիկ արդյունքի հասանք: Շատ ենք աշխատել, ճիշտ մարտավարություն ընտրել: Արժանի էինք հաղթանակի»,- ասել է Բեյլը:
Հիշեցնենք` այսօր կկայանա մրցաշարի կիսաեզրափակիչի «Չելսի»-«Ատլետիկո» հանդիպումը, որի հաղթողը եզրափակիչում կմրցակցի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ:







































